Հայաստանը պետական մակարդակով չի մասնակցում ՌԴ-ում զբոսաշրջային ցուցահանդեսներին. Վլադիմիր Գևորգյան

Sputnik
Այս տարի Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն էապես նվազել է։ Ըստ զբոսաշրջության կոմիտեի տվյալների` այս տարվա սեպտեմբերին Հայաստան է այցելել անցյալ տարվա սեպտեմբերի համեմատ մոտ 24 հազարով պակաս զբոսաշրջիկ։ Հիմնականում եկել են Ռուսաստանից, ինչն ընդհանուր հոսքի մեջ 43 տոկոսն է։ Սակայն, Հայաստանը դադարում է գրավիչ լինել նաև նրանց համար։ Վերջերս ռուսաստանցիները սոցցանցերում գրում են, որ Հայաստանը նրանց համար այլևս բյուջետային երկիր չէ` նկատի ունենալով գները։
Տուրիզմի փորձագետ Վլադիմիր Գևորգյանը հաստատել է, որ ռուսաստանցիների համար մեր փաթեթները թանկացել են հիմնականում գնաճի և փոխարժեքի պատճառով։ Բացի այդ, Հայաստանը պետական մակարդակով չի մասնակցում նաև Ռուսաստանում կազմակերպվող զբոսաշրջային ցուցահանդեսներին։