Կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր կունենանք 2026 թվականի կեսին. Նելլի Դավթյան

Sputnik
Նոր կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր տրամադրելու շուրջ միջազգային հեղինակավոր 3 կազմակերպությունների հետ բանակցություններն ավարտվել են։ Ընտրվել են 3 հեղինակավոր միջազգային կազմակերպություններ։ Հոկտեմբերի 10–ին հայտարարվել է մրցույթ բուն առաջարկի համար։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Ներքին Գործերի Նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը տեղեկացրել է, որ կենսաչափական անձնագրեր և կենսաչափական նույնականացման քարտեր կունենանք 2026 թվականի կեսին։