Կառավարության որոշումը հիպոտեքային վարկի պահանջարկի վրա էապես չի ազդի․ Արմեն Քթոյան

Sputnik
Կառավարությունը որոշեց հիպոտեկային վարկավորման տոկոսադրույքների մարման նպատակով վերադարձվող եկամտահարկը հաջորդ տարվանից նվազեցնել կրկնակի` եռամսյակի համար նախատեսված 1.5 միլիոն դրամի փոխարեն սահմանվելով 750 000 դրամ։
Հատկանշական է, որ 2025 թվականից եկամտահարկի վերադարձը Երևանի տարածքում նոր վարկային պայմանագրերի համար այլևս չի գործելու։ Այսօր եկամտահարկի վերադարձը գործում է մայրաքաղաքի միայն առաջին գոտում, մինչդեռ, փաստ է, որ ամենաթանկ բնակարանները հիմնականում կենտրոնում են։
Տնտեսագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ կառավարության որոշումը հիպոտեկային վարկի պահանջարկի վրա էապես չի ազդի։