300 մլրդ ռուբլի կուղղվի ռուսական Starlink-ի ստեղծմանը

Starlink
2024 թվականի մայիսին ընկերությունն արդեն ուղեծիր է դուրս բերել կապի երեք ցածր ուղեծրային արբանյակ, որոնք ռուսական տիեզերական արդյունաբերության մեջ առաջին անգամ 5G են օգտագործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. «Բյուրո 1440» ընկերությունն ավելի քան 300 միլիարդ ռուբլի կներդնի ցածր ուղեծրային արբանյակային խմբավորման ստեղծման համար` արագ ինտերնետ հասանելիություն ապահովելու նպատակով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ընկերության մամուլի հաղորդագրությանը։
Թվայնացման նախարարությունը նախատեսում է ավելի քան 100 միլիարդ ռուբլի ուղղել արտոնյալ վարկերի տոկոսադրույքների փոխհատուցմանն ու գործարկումների ֆինանսավորմանը: Ակնկալվում է, որ մինչև 2027 թվականը կարձակվի 292 արբանյակ, իսկ մինչև 2030 թվականը` 383 սեփական մշակման սարք:
Ծրագիրն իրականացվում է պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում: Վարչապետ Միխայիլ Միշուստինի խոսքով` ռուսական խմբավորումը կկարողանա արագ ինտերնետով ապահովել ինչպես Ռուսաստանին, այնպես էլ նրա բարեկամ երկրներին: Բյուջեի նախագծի համաձայն` 2024 թվականին համակարգի զարգացման համար կհատկացվի 23,3 միլիարդ ռուբլի։
«Բյուրո 1440» արբանյակների հիման վրա տվյալների լայնաշերտ փոխանցման ծառայությունը ««Ինտերնետ» տեղեկատվական և հեռահաղորդակցական ցանցի հասանելիության ենթակառուցվածք» նախագծի կարևոր տարր կդառնա։
2024 թվականի մայիսին ընկերությունն արդեն ուղեծիր է դուրս բերել կապի երեք ցածր ուղեծրային արբանյակներ, որոնք ուսական տիեզերական արդյունաբերության մեջ առաջին անգամ 5G են օգտագործում: