ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Ալմաթիում անցկացվող ATP 250 կարգի մրցաշարի հաղթողն է դարձել։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 1 մլն դոլարը։
Եզրափակիչում Խաչանովը, որը 26-րդ տեղն է զբաղեցնում համաշխարհային վարկանիշային ցանկում, հաղթել է կանադացի Գաբրիել Դիալոյին (118)` 6:2, 5:7, 6:3 հաշվով։ Հանդիպումը տևել է 2 ժամ 22 րոպե:
Խաչանովը 28 տարեկան է։ Նրա համար սա այս մրցաշրջանում երկրորդ տիտղոսն է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) մրցաշարերում, իսկ մենախաղում՝ յոթերորդը: Ղազախստանում կայացած մրցաշարում հաղթանակի ռուսաստանցին կվաստակի ավելի քան 157 հազար դոլար, ինչպե նաև 250 վարկանիշային միավոր: