Իրանցի մարզիկն իր ոսկե մեդալը նվիրել է 44-օրյա պատերազմում զոհված հայ ընկերոջ ընտանիքին

Չնայած նրան, որ պատերազմի սկսվելու օրը` սեպտեմբերի 27-ին, առողջական խնդիրների պատճառով նա հոսպիտալում է եղել, այնուամենայնիվ՝ մեկնել է դիրքեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Կիոկուշին կարատեի մարզիկ Ահմադ Բաղերիին այցելել է Հայաստանի դեսպանատուն և ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված իր ընկեր Արթուր Սուքիասյանի՝ դեսպան Արսեն Ավագյանին հանձնել վերջերս Դանիայիում նվաճած ոսկե մեդալը:
Տեղեկությունը հայտնում են Իրանում Հայաստանի դեսպանատնից։
Դեսպան Ավագյանը խոստացել մեդալը փոխանցել Արթուր Սուքիասյանի ընտանիքին:
Իրանցի մարզիկն իր ոսկե մեդալը նվիրել է 44-օրյա պատերազմում զոհված հայ ընկերոջ ընտանիքին
Հիշեցնենք, որ իրանցի կարատեիստ Ահմադ Բաղերին առաջին անգամ Արթուրի ընտանիքին մեդալ նվիրել է 2021 փետրվար ամսին։
Հայ կարատեիստ Արթուր Սուքիասյանը մահացել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։ Չնայած նրան, որ պատերազմի սկսվելու օրը` սեպտեմբերի 27-ին, առողջական խնդիրների պատճառով նա հոսպիտալում է եղել, այնուամենայնիվ մեկնել է դիրքեր, հոկտեմբերի 10-ին էլ ականի պայթյունի հարվածային ալիքից վիրավորվել էր, բայց 4 օր անց կրկին գնացել էր առաջնագիծ, որտեղից արդեն չէր վերադարձել։