ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական համախառն արտադրանքի տարեկան ծավալները կազմում են շուրջ 1 տրիլիոն դրամ։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` անդրադառնալով գյուղատնտեսության աշխատողի օրվան։
«Գյուղատնտեսությունը մեր տնտեսության առաջատար ճյուղերից մեկն է, և վերջին տարիների միջին ցուցանիշներով, հենց այս ոլորտում է ձևավորվում երկրի համախառն ներքին արդյունքի գրեթե 9%–ը։ Գյուղատնտեսական մթերքների վերամշակող արդյունաբերության հետ մեկտեղ էլ ագրոպարենային ոլորտի մասնաբաժինը այդ ցուցանիշը գերազանցում է ավելի քան 2 անգամ»,– նշել է նախարարը։