Դեպի Երևան ճանապարհին դպրոցականներով ավտոբուսի դուռը բացվել է, 2 երեխա և 1 ծնող ընկել են

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Նորավանք–Երևան ճանապարհին դպրոցականներով ավտոբուսի դռները բացվել են, ինչի հետևանքով 2 երեխա և 1 ծնող ընկել են։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին, ժամը 20։00-ի սահմաններում, Արարատի մարզի «Զոդի կամրջի» տարածքում։
Տուժածները տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն, ապա Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։
«Պարզվել է, որ վիրավոր աշակերտները սովորում են Երևանի թիվ 152 դպրոցում, և «Temsa» մակնիշի ավտոբուսով վերադառնալիս են եղել Նորավանքից։ Ավտոբուսի դուռը դեռևս անհայտ հանգամանքներում է բացվել»,– գրում է կայքը։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, քննչական բաժնում պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։