Ազատան գյուղում բախվել են «Mercedes»-ը և «Opel»-ը. 9 վիրավորից 5–ը երեխա է

Ներկայում պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. «Mercedes» ու «Opel» մակնիշի ավտոմեքենաները Շիրակի մարզի Ազատան գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են, ինչի հետևանքով կա 9 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com:
Դեպքի մասին ահազանգը ստացվել է հոկտեմբերի 20-ին, ժամը 15:15-ի սահմաններում։
«Վթարի հետևանքով 9 հոգի, որից 5–ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ»,– գրում է կայքը։
Վթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։