ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են։ Տեղեկացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Կազմավորվել է 1 տեղամաս, համայնքի ընտրողների թիվը 263 է։
Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել է ընտրությունների համար ձևավորված ընտրական տեղամասը և ընդունել առաջին ընտրողներին:
Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 1 տեխնիկական սարքավորում:
Ընտրությունները լուսաբանելու համար որևէ ԶԼՄ չի հավատարմագրվել։ Չեն հավատարմագրվել նաև դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպություններ։