Կարեն Խաչանովը դուրս եկավ Ղազախստանում անցկացվող ATP 250 մրցաշարի եզրափակիչ

Կարեն Խաչանով
Թայ-բրեյքում պարտվելով առաջին սեթը՝ Խաչանովը բավականին հեշտությամբ հաղթեց հաջորդ երկուսում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը «Almaty Open» մրցաշարի կիսաեզրափակիչում հաղթեց Ավստրալիան ներկայացնող Ալեքսանդր Վուկիչին:
Թայ-բրեյքում պարտվելով առաջինսեթը՝ Խաչանովը բավականին հեշտությամբ հաղթեց հաջորդ երկուսում։ Խաղի արդյունքը`6:7, 6:3, 6:4։
Խաչանովը համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է 26-րդ հորիզոնականը, Վուկիչը՝ 85–րդ։
Հենրիխ Մխիթարյանը 35 տարեկանից բարձր ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակում է
Եզրափակիչում Կարեն Խաչանովը կմրցի կանադացի Գաբրիել Դիալոգի հետ, որը մյուս կիսաեզրափակչում հաղթել է արգենտինացի Ֆրանսիսկո Չերունդոլոյին:
Էլիդա Քոչարյանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն