Հայազգի Կարեն Խաչանովն անցել է Ալմաթիում անցկացվող հեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչ

Կարեն Խաչանով
Այս մրցաշարում հաղթելու դեպքում թենիսիստի վարկանիշը կավելանա 250 կետով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik․ Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ, աշխարհի 26-րդ ռակետ Կարեն Խաչանովը Ալմաթիում անցկացվող ATP 250 մրցաշարի կիսաեզրափակիչ է դուրս եկել։
Նա 6:2, 6:4 հաշվով հաղթել է աշխարհի 213-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Բեյբիտ Ժուկաևին։
Եզրափակիչի ուղեգրի համար հայազգի թենիսիստը կմրցի աշխարհի 85-րդ ռակետ, ավստրալացի Ալեքսանդր Վուկիչի հետ։
Նշենք, որ ATP 250 Almaty Open-ն անցկացվում է հոկտեմբերի 13-20-ը։
Իմ սրտում իմ ընտանիքն է ու թենիսը. ինչո՞ւ է Էլինա Ավանեսյանը վերադարձել հայրենիք
ATP 250 շարքի մրցաշարը տղամարդկանց թենիսի պրոֆեսիոնալ մրցաշարերի կատեգորիա է, որն անցկացվում է աշխարհի 30 երկրում: Այս կատեգորիան ներառում է 40 մրցաշար, որոնցից ցանկացածում հաղթելու դեպքում թենիսիստի վարկանիշը կավելանա 250 կետով:
Էլինա Ավանեսյանը Օսակայում հաղթել է թենիսի մրցաշարի առաջին շրջանում