ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik․ Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն։
21-ամյա Էլիդան մինչև 22 տարեկանների առաջնության 60 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը վիճարկում էր ուկրաինուհի Տատյանա Դովգալի հետ։ Համառ ու դժվարին մենամարտի երրորդ ռաունդում նա գերազանցեց մրցակցին ու հաղթանակ տարավ։
Նշենք, որ մեկ տարի առաջ նույն տարիքային խմբում Էլիդա Քոչարյանը Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել էր Մոնտենեգրոյում։
Հավելենք, որ տղամարդկանց եզրափակիչ մենամարտերը կկայանան վաղը։ Հայաստանի հավաքականի կազմում ռինգ դուրս կգան 4 բռնցքամարտիկներ։
Հիշեցնենք` առաջնությունն այս տարի անցկացվում է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։