ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik․ Ապագայում Երևանի և Բաքվի հնարավոր միացումը ԲՐԻԿՍ-ին կարող է դրական ազդեցություն ունենալ երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով այն հարցին, թե հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկում նախատեսվում է արդյոք ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում:
«Ես նման տեղեկություն չունեմ։ Կարող եմ միայն ավելացնել, որ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի հնարավոր միացումը ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին օբյեկտիվորեն կընդարձակի միջպետական երկխոսության դաշտը, ինչը դրականորեն կանդրադառնա հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա»,- հայտարարել է դեսպանը։
Հիշեցնենք` ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովը կանցկացվի Կազանում հոկտեմբերի 22-24-ը։