«Արցախյան օրերի» նպատակը նաև տեղացիների և տեղահանվածների միջև կապի հաստատումն է․ Պետրոսյան

Sputnik
Կինոյի տանն ազդարարվել է «Արցախյան օրեր» մշակութային միջոցառման մեկնարկը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում «ԴԻԶԱԿ ԱՐՏ» հասարակական կազմակերպության համահիմնադիր, միջոցառման կազմակերպիչ Լիանա Պետրոսյանն ասել է, որ նախատեսել են եռօրյա միջոցառումների շարք։
Երևանից դուրս միջոցառումները կանցկացվեն Կոտայքի և Արարատի մարզերում, որտեղ էլ հիմնականում ապրում են Արցախից տեղահանվածները։