Պավել Գերչինսկին հայտարարեց, որ Վրաստանը չի դառնա Եվրամիության անդամ ոչ այսօր, ոչ վաղը, ոչ էլ 2030 թվականին, եթե Վրաստանի ժողովուրդն ընտրի ապրել միակուսակցական պետությունում։ «Վրաստանը կարող է կորցնել Եվրամիության ամբողջ ֆինանսական օգնությունը, եթե երկրի իշխանությունը չփոխի կուրսը և չսկսի կրկին մերձենալ Եվրամիության հետ», - ասել է նա։
Ում էր ուղղված և ինչի համար էր Եվրամիության դեսպանի այս հայտարարությունը. Էլեկտորատին կողմնորշելու, թե իշխանության վրա ազդելու։ Հարցը Sputnik Արմենիան ուղղել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանին․
«Վրաստանի նկատմամբ Արևմուտքի տրամադրությունները հստակ են և կոշտ։ Քանի որ այս ընտրություններով կողմնորոշվելու է ոչ միայն Վրաստանի արտաքին օրիենտացիայի հարցը, այլև Հայաստանի, որովհետև առանց Վրաստանի Հայաստանը չի կարող դեպի Արևմուտք գնալ, ապա գինը Արևմուտքի համար բարձր է։ Կարծում եմ՝ հետընտրական ցույցեր լինելու են, վախենամ՝ նույնիսկ արյունալի»։