Եվրամիությանն անդամակցելու հարցով արևմտամետների նախաձեռնած ստորագրահավաքը, այսպես կոչված` «Եվրաքվեն», շարունակվում է։ Սա արդեն երկրորդ հանրաքվեն է, որն իրականացվում է մի խումբ քաղաքացիների, այս դեպքում արտախորհրդարանական 4 ուժերի նախաձեռնությամբ։ Հայաստանում առաջին քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն-ստորագրահավաքը «Հայաքվեն» էր։
Լրատվամիջոցներն ու քաղաքական մեկնաբաներն այսօր հաճախ են համեմատում այս երկու ստարագրահավաքները` տեխնոլոգիների կիրառման, վարչական ռեսուրսի օգտագործման և իշխանության աջակցության տեսանկյուններից։ Այն ինչն արգելվեց «Հայաքվեին», կարելի է «Եվրաքվեին». խոսքը հանգստյան օրերին ստոգրահավաք անցկացնելու մասին է։
«Հայաքվեն» ստորագրահավաք էր անում միայն աշխատանքային օրերին ու ժամերին, վարչական շրջանների տարածքներում, իսկ «Եվրաքվեին» թույլատրել են ստորագրություններ հավաքել նաև հանգստյան օրերին: Այսինքն, վարչական շրջաններում մարդիկ աշխատանքի են գնում նաև հանգստյան օրերին։ Հավելյալ աշխատանքի համար նրանք կամ վարձատվելու են, կամ էլ պարզապես կատարում են վերդասի հրամանը։ Սա, ըստ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի` վարչական ռեսուրսի կիրառում չէ, բայց ակնհայտ աջակցություն է։