«3+3». ՀՀ շահերը համընկնում են Իրանի և ՌԴ-ի հետ․ քաղաքագետ

Ստամբուլում կայացավ «3+3» ձևաչափով հանդիպումը Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների մասնակցությամբ։ Բայրամովն իր ելույթում դարձյալ բարձրացրեց Հայաստանի Սահմանադրությունը փոխելու հարցը, Արարատ Միրզոյանը խոսեց «Խաղաղաության խաչմերուկի» մասին։
Sputnik
Հանդիպումից հետո մի քանի կարևոր հայտարարություն արեց Սերգեյ Լավրովը։ Նա նշեց, որ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Երևանին և Բաքվին առաջարկել են օգտագործել «3+3» հարթակը խաղաղության պայմանագրի նախագծի վրա աշխատանքը ավարտելու համար, հիշեցրել է նախապատրաստական աշխատանքն ու հիմքերը, որոնք ստեղծվել են Ռուսաստանի միջնորդությամբ։ Այդ պայմանագրերը վերաբերում են թե՛ հաղորդակցությունների ապաշրջափակմանը, թե՛ սահմանազատմանը։
Լավրովը հայտնել է նաև, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանը ցանկանում է ուղիղ շփվել Թուրքիայի հետ։ Թեև նրա խոսքով` ամեն դեպքում Երևանի և Անկարայի հարաբերությունները կապված են հայ-ադրբեջանական կարգավորման հետ:
Ինչ կարևոր արձանագրումներ եղան «3+3»-ի ստամբուլյան բանակցություններում. Sputnik Արմենիան զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։