Սախալինում բեռնատար նավ է շրջվել. նավաստիներից 4-ին դեռ փնտրում են

Խորտակված նավը
Վթարի վայրում երկու քարշակ և փրկարարական նավ է աշխատում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Սախալինում բեռնատար նավ է շրջվել, նավաստիներից 3-ը փրկվել են, 4-ին դեռ փնտրում են։ Տեղեկությունը Telegram-ի իր ալիքում հայտնել է Սախալինի մարզպետ Վալերի Լիմարենկոն։
«Կորսակովի շրջանի մոտ շրջվել է մանրախիճ և ավազ տեղափոխող «Գրիգորի Լովցով» բեռնատար նավը։ Նախնական տվյալներով` գերբեռնվածության պատճառով նավը թեքվել և շրջվել է։ Նավում անձնակազմի 7 անդամ է եղել։ Երեքին հնարավոր է եղել փրկել, չորսի ճակատագիրն անհայտ է։ Այժմ որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում»,- նշել է մարզպետը։
Լիմարենկոյի խոսքով՝ վթարի վայրում երկու քարշակ և փրկարար նավ է աշխատում։
Հեռավորարևելյան տրանսպորտային դատախազության տվյալներով՝ նավը շրջվել է Կորսակովի ծովային նավահանգստից դուրս գալիս։ Գերատեսչությունը ստուգումներ է իրականացնում։
Վաշինգտոնում ԱՄՆ ռազմածովային ուժերի ինքնաթիռ է կործանվել