ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ է նշանակվել Արամ Ջիվանյանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am հարթակում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արամ Ջիվանյանին նշանակել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ»,– ասված է փաստաթղթում:
Նշենք, որ կոմիտեի նախորդ նախագահ Արտյոմ Մեհրաբյանը պաշտոնից ազատվել էր հուլիսի 1-ին։