Պուտինը ԲՐԻԿՍ-ի զարգացման նոր բանկն անվանել է այլընտրանք Արևմուտքի մեխանիզմներին

ԲՐԻԿՍ-ի կարևորագույն գործունեությունը տնտեսության և ֆինանսների ոլորտում համագործակցությունն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ԲՐԻԿՍ-ի զարգացման նոր բանկը այլընտրանք է զգալի թվով արևմտյան ֆինանսական մեխանիզմներին, և այն կարևոր դեր է խաղում ֆինանսական համագործակցության ամրապնդման գործում, ԲՐԻԿՍ Գործարար համաժողովի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք, բնականաբար, զարգացնելու ենք այն առանց որևէ մեկին հակադրելու: Այն անկախ կառույց է, պարզապես ընդլայնելու ենք դրա հնարավորությունները: Նոր բանկը ԲՐԻԿՍ–ի և Գլոբալ Հարավի տարածքում պետք է դառնա տեխնոլոգիական և ենթակառուցվածքային խոշոր նախագծերի հիմնական ներդրողներից մեկը»,- ասել է Պուտինը։
Նա հավելել է, որ բանկը հզոր և արդյունավետ կառույց է, որն ունի ամուր կապիտալ բազա և փորձառու փորձագետների կոլեկտիվ։
ԲՐԻԿՍ երկրներն աշխարհի տնտեսական աճի շարժիչ ուժն են. Պուտին
ԲՐԻԿՍ–ը միջկառավարական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2006 թվականին: Ռուսաստանը 2024 թվականի հունվարի 1-ից ստանձնել է կառույցի նախագահությունը։ Տարին սկսվել է կազմակերպությանը նոր պետությունների անդամակցությամբ․ բացի ՌԴ-ից, Բրազիլիայից, Հնդկաստանից, Չինաստանից և ՀԱՀ-ից, ԲՐԻԿՍ-ի անդամ են դարձել նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան: ԲՐԻԿՍ-ում Ռուսաստանի նախագահությունն ընթանում է արդարացի գլոբալ զարգացման և անվտանգության համար բազմակողմանիություն ամրապնդելու նշանաբանով: Իր նախագահության շրջանակում ՌԴ-ն կազմակերպում է ավելի քան 200 քաղաքական, տնտեսական և հասարակական միջոցառումներ:
Միավորման գագաթնաժողովը կանցկացվի Կազանում հոկտեմբերի 22-24-ը։
ՌԴ-ն և Իրանը իրենց գնահատականներում նման են․ Պուտինի և Փեզեշքիանի հանդիպումը