ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ համագործակցության մասին համաձայնագիր կստորագրվի Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից հետո։ Այս մասին «Al Mayadeen» հեռուստաալիքին հայտնել է Ռուսաստանի Դաշնությունում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։
«Համապարփակ համագործակցության մասին համաձայնագիր կստորագրվի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից հետո՝ Փեզեշքիանի մոսկովյան այցի ընթացքում»,- ասել է դիվանագետը։
Ջալալիի խոսքով` Պուտինն ու Փեզեշքիանը Աշխաբադում պայմանավորվել են, որ փաստաթուղթը կստորագրվի առանձին այցի ժամանակ։
Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահը Իրանի առաջնորդին հրավիրել է ՌԴ, Իրանի նախագահն ընդունել է հրավերը։
ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովը կանցկացվի Կազանում հոկտեմբերի 22-24-ը։