Իսրայելի և Լիբանանի շփման գծում ՄԱԿ-ի խաղաղապահները կարող են դիմել ինքնապաշտպանության

Հրամանատարությունը նման որոշում կկայացնի, եթե համարի, որ խաղաղապահների կյանքին վտանգ է սպառնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի խաղաղապահներն Իսրայելի հետ շփման գծում կարող են դիմել ինքնապաշտպանության, եթե հրամանատարները գտնեն, որ նրանց կյանքին վտանգ է սպառնում։ Այս մասին հայտարարել է UNIFIL-ի (Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր խաղաղապահ ուժեր, – խմբ․) մամուլի քարտուղար Անդրեա Տենենտին։
Իսրայելական տանկը Լիբանանում գնդակոծել է ՄԱԿ–ի խաղաղապահների աշտարակը
UNIFIL-ի կազմավորումները երկրի հարավում իսրայելական գործողության ֆոնին բազմիցս հայտնել են Իսրայելի պաշտպանության բանակի կողմից իրենց դիրքերի դեմ հարձակումների մասին:
«ՄԱԿ-ի զինվորների կյանքին սպառնացող վտանգի դեպքում դաշտային հրամանատարները կարող են պատասխան հարված հասցնելու որոշում կայացնել՝ հնարավոր ինքնապաշտպանության նպատակով։ Բայց երբեմն ավելի լավ է չպատասխանել, որպեսզի դյուրացվի առանց այդ էլ չափազանց լարված իրավիճակի ապաէսկալացումը», - ասել է նա։
Հիշեցնենք` Իսրայելը «Հզբոլլահի» ուժերի դեմ հոկտեմբերի 1-ից ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում՝ շարունակելով օդային ռմբակոծությունները հարևան երկրում, որտեղ արդեն զոհվել է ավելի քան 2 հազար մարդ, ներառյալ շիական շարժման առաջնորդները, ավելի քան մեկ միլիոն մարդ դարձել է փախստական: «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է վարում՝ չդադարեցնելով Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
ՄԱԿ-ի խաղաղապահները հրաժարվել են Իսրայելի պահանջով լքել իրենց դիրքերը Լիբանանի հարավում