ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է շարժման քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի մահը։ Այս մասին հայտնել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի տեղակալ Խալիլ ալ-Հայան։
Հոկտեմբերի 17-ին Իսրայելի պաշտպանության բանակը պաշտոնապես հայտարարել է, որ Սինվարը, որը համարվում է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա աննախադեպ հարձակման գլխավոր ոգեշնչողն ու կազմակերպիչը, Գազայի հատվածում ոչնչացվել է իսրայելցի զինվորականների կողմից։
«Մենք սգում ենք ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար, հրամանատար Յահյա Սինվարի համար»,-ասել է ալ-Հայան:
Նրա խոսքով՝ Սինվարը զոհվել է մարտում։
Սինվարը ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն գլխավորել է այս տարվա օգոստոսից։ Նրա նախորդը՝ Իսմայիլ Հանիան, սպանվել էր հուլիսի վերջին Թեհրանում։