ԵՄ–ն փաստացի դադարեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացը

Եվրամիության և Վրաստանի դրոշները
Բրյուսելը վրացական իշխանություններին մեղադրել է եվրոպական արժեքներին հակասող գործողություններ կատարելու մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Եվրամիությանը փաստացի դադարեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացը։
«Վրացական իշխանությունների գործողությունները հակասում են եվրոպական արժեքներին, այդ իսկ պատճառով ԵՄ-ին անդամակցելու գործընթացը դե ֆակտո դադարեցվել է։Վրաստանին կոչ ենք իրականացնել ժողովրդավարական, համապարփակ և կայուն բարեփոխումներ ՝ եվրոպական ինտեգրման հիմնական սկզբունքներին համապատասխան»,- ասված է Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ եվրոպացի առաջնորդների ընդունած հայտարարության մեջ:
Հիշեցնենք` ԵՄ–ի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վատթարացան, երբ Վրաստանը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենք ընդունեց։
Ըստ այդ օրենքի` ոչ կառավարական կազմակերպություններն ու ԶԼՄ–ները պարտավոր են գրանցվել օտարերկրյա ուժերի շահերն իրականացնող կազմակերպությունների ռեեստրում և հայտարարագիր լրացնել, եթե նրանց տարեկան եկամտի ավելի քան 20 տոկոսը կազմում է արտասահմանյան ֆինանսավորումը։
Աղմկահարույց օրենքի ընդունումից հետո Վրաստանում շուրջ 470 ՀԿ է դիմել գրանցվելու համար