Եկել է ձմեռային անվադողերի ժամանակը. ՆԳՆ–ն դիմել է վարորդներին

Ձմեռային անվադող
Գիշերը հանրապետության մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարությունը վարորդներին հորդորում է փոխել անվադողերը։ Գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել։
«Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը՝ հորդորում ենք հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ այս գիշեր հանրապետության մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը։
Հիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնել է, որ արևմուտքից Հայաստան եկած ցիկլոնի ուժը հոկտեմբերի 18-ի ցերեկը կտրուկ կթուլանա, ինչի արդյունքում տեղումները կպահպանվեն հանրապետության առանձին հատվածներում, բայց կլինեն կարճատև։ Հոկտեմբերի 19-22-ին էլ առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։