Դիրքերը փոխվել են հօգուտ Ռուսաստանի. Օրբանը՝ Կիևի մարտավարության մասին

Վիկտոր Օրբան
Հունգարիայի վարչապետը մեկնաբանել է նաև լուրն այն մասին, որ Ուկրաինան կարող է միջուկային զենք ստեղծել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինան չի կարող բանակցել ուժի դիրքերից, քանի որ թույլ է, դիրքերը փոխվել են հօգուտ Ռուսաստանի։ Այս հայտարարությունն արել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցում դաշինքի ռազմավարությունը զանգվածային օգնություն տրամադրելն է, որպեսզի Ուկրաինան կարողանա շարունակել պատերազմել և համապատասխան որոշում կայացնելու դեպքում Ռուսաստանի հետ բանակցել «ուժի դիրքից»։ Նա ընդգծել էր` չի կարելի թույլ տալ, որ Ռուսաստանը հասնի իր ուզածին։
«Լավ գաղափար է բանակցել ուժի դիրքերից, խնդիրը միայն այն է, որ թույլ են», - ասել է Օրբանը «Kossuth» ռադիոկայանի եթերում:
Նա հայտարարել է, որ ԵՄ գագաթնաժողովում Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների ժամանակ տպավորություն չի ստացել, որ Ուկրաինան ուզում է միջուկային զենք ստեղծել։
Ձերբակալվել է Խերսոնի մարզում ՌԴ զորքերի մասին Ուկրաինային տեղեկություններ փոխանցող կինը
«Մամուլում եմ նման հաղորդագրություններ տեսել, իսկ Զելենսկուց նման բան չեմ լսել։ Մենք շփվել ենք թարգմանիչների միջոցով, ուստի կարող են նրբություններ լինել, որոնք մարդը չի տարբերում, սակայն բանակցությունների ընթացքում չեմ զգացել, որ ուկրաինացիները լրջորեն մտածում են միջուկային տերության վերածվելու մասին, ինչն ընդհանրապես դժվար է պատկերացնել», - ասել է Օրբանը։
Նրա խոսքով` այն փաստը, որ նման ծրագիրը, որը հնարավոր է` գոյություն էլ չունի, խուճապ է ստեղծում Եվրոպայում, վկայում է իրավիճակի լրջության մասին։
«Մեր ծառայություններն աշխատում են պարզելու համար` Ուկրաինան իրականում ատոմային զենք ստեղծելու ծրագրեր ունի, թե ոչ», - ասել է Օրբանը:
Ավելի վաղ «Bild» թերթը, հղում անելով սպառազինության գնումների ոլորտում աշխատող ուկրաինացի պաշտոնյային, հայտնել էր, որ եթե Արևմուտքը հրաժարվի Ուկրաինային ընդունել ՆԱՏՕ–ի կազմում, Կիևը մի քանի շաբաթվա ընթացքում կարող է միջուկային զենք ստեղծել ռուսական բանակի դեմ կիրառելու համար։
Միևնույն ժամանակ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան միջուկային զենք ստեղծելու մտադրություն չունի։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու միակ այլընտրանքը միջուկային զենքի առկայությունն է, բայց ուկրաինական կողմն ընտրում է դաշինքը։
ՌԴ ԶՈւ-ն ԴԺՀ-ում վերահսկողության տակ է վերցրել Մաքսիմիլյանովկան․ ՊՆ