ԲՐԻԿՍ երկրներն աշխարհի տնտեսական աճի շարժիչ ուժն են. Պուտին

ՌԴ առաջնորդը նշել է, որ ԲՐԻԿՍ–ը զգալի դեր է խաղում գլոբալ համաշխարհային տնտեսության մեջ, և այդ դերը միայն աճելու է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ԲՐԻԿՍ-ում տնտեսական աճի միջին տեմպը կանխատեսվում է 4%–ի մակարդակում, ինչը զգալի բարձր է G7–ի երկրների (1,7%) և համաշխարհային (3,2%) ցուցանիշներից։ ԲՐԻԿՍ գործարար համաժողովի ժամանակ այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Տնտեսական աճի շարժիչ ուժը փաստացի ԲՐԻԿՍ երկրներն են։ Տեսանելի ապագայում հենց ԲՐԻԿՍ-ում կգեներացվի համաշխարհային ՀՆԱ-ի հիմնական աճը», - նշել է նա:
Ռուսաստանի առաջնորդի խոսքով՝ ԲՐԻԿՍ–ի ներուժի իրացումը առավելագույն օգուտ կբերի միավորման անդամներին, բիզնեսին, ինչպես նաև մասնակից երկրների քաղաքացիներին։
Նա նշել է, որ Ռուսաստանը՝ որպես ԲՐԻԿՍ-ի գործող նախագահ, ձգտում է ամեն կերպ նպաստել նորեկների ինտեգրմանը համագործակցության բոլոր մեխանիզմներին։
Սերբիան ԲՐԻԿՍ-ին միանալը դիտարկում է որպես ԵՄ-ին անդամակցելու այլընտրանք. փոխվարչապետ
ԲՐԻԿՍ–ը միջկառավարական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2006 թվականին: Ռուսաստանը 2024 թվականի հունվարի 1-ից ստանձնել է կառույցի նախագահությունը։ Տարին սկսվել է կազմակերպությանը նոր պետությունների անդամակցությամբ․ բացի ՌԴ-ից, Բրազիլիայից, Հնդկաստանից, Չինաստանից և ՀԱՀ-ից, ԲՐԻԿՍ-ի անդամ են դարձել նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան: ԲՐԻԿՍ-ում Ռուսաստանի նախագահությունն ընթանում է արդարացի գլոբալ զարգացման և անվտանգության համար բազմակողմանիություն ամրապնդելու նշանաբանով: ՌԴ-ն իր նախագահության շրջանակում նախատեսում է ավելի քան 200 քաղաքական, տնտեսական և հասարակական միջոցառում կազմակերպել:
Միավորման գագաթնաժողովը կանցկացվի Կազանում հոկտեմբերի 22-24-ը։
Արդեն 34 երկիր է հայտարարել ԲՐԻԿՍ–ին միանալու ցանկության մասին. Պուտին