Հայաստանը ցանկանում է ուղիղ շփվել Թուրքիայի հետ․ Լավրով

Sputnik
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ստամբուլում անցկացված «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ Երևանին և Բաքվին առաջարկվել է «3+3» հարթակն օգտագործել խաղաղության պայմանագրի ուղղությամբ կատարվող աշխատանքն ավարտելու համար։
«Հարաբերությունների կարգավորման համար Հայաստանը ցանկանում է ուղիղ շփվել Թուրքիայի հետ։ Ռուսաստանն ակտիվորեն նպաստել է, որ այդ գործընթացը սկսվի, միանա նաև Իրանը, սակայն դեռևս հանդիպումներ չեն նախատեսվում: Հայ գործընկերները դադար են վերցրել։ Նրանք կարծում են, որ այժմ պետք է թուրքերի հետ ուղիղ շփվել և հասկանալ, թե ինչ է պետք անել»․-հավելել է Սերգեյ Լավրովը։
Ռուսաստանի դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ ամեն դեպքում Երևանի և Անկարայի հարաբերությունները կապված են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ: