ՀՀ-ում ինտերնետը բավականին որակով ու մատչելի է շատերի համար․ Պապյան

Freedom House-ը հրապարակել է «Ազատությունն ինտերնետում 2024» թվականի զեկույցը, որում Հայաստանը դասվել է «ազատ» ինտերնետով երկրների շարքում։
Sputnik
Համաձայն փաստաթղթի՝ Հայաստանի ինտերնետի ազատության ինդեքսը բարելավվել է 2 միավորով՝ հասնելով 74-ի։ Բարելավմանը նպաստել է այն, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում կայքեր չեն արգելափակվել՝ ի տարբերություն նախորդ շրջանի։

Cyberhub կազմակերպության համահիմնադիր Արթուր Պապյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում Հայաստանի ինտերնետ ազատությանը առնչվող ի թիվս այլ դրական գործոննների, նշել է, որ ինտերնետը մեր երկրում բավականին որակով ու մատչելի է շատերի համար։
«Հայաստանում ինտերնետը մատչելի է, հասանելի է, թափանցելիությունը շատ բարձր է․ սրանք դրական միտումներ են։ Բայց միևնույն ժանամանակ արձանագրվել է փաստը, որ վարչապետին վիրավորելու մեղադրանքով երկու պոդկաստերներ են կալանավորվել․ սա հավանաբար ազդել է ցուցանիշի վրա»,- մեկնաբանում է Cyberhub կազմակերպության համահիմնադիր Արթուր Պապյանը։
Ի դեպ, Ադրբեջանը դասվել է «ոչ ազատ» երկրների շարքում, այդ երկրում ինտերնետ ազատության ցուցանիշը շարունակել է անկում ապրել։