Sputnik Արմենիայի հետ զրույցում իրանագետ Նվեր Դավթյանը մեկնաբանել է, թե որ երկիրն ինչ սպասելիքներով է գնում Անկարա և ի վերջո տարածաշրջանի որ երկրի դերն է «3+3» հարթակում դառնալու որոշիչ։
Իրանագետը նշել է՝ Հայաստանը պետք է կարողանա այնպես համադրել իր շահերը, որպեսզի այդ երկրների հետ որևէ խնդրի առջև չկանգնի։
««3+3» ձևաչափում Հայաստանը պետք է կարողանա մասնակից մյուս 3 երկրների տարածաշրջանային շահերի հարթակ չդառնալ»։