ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. 2024-ի առաջին 9 ամիսներին Հայաստանում ոչ մի ընկեցիկ երեխա չի հայտնաբերվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
«Վերջին 5 տարիներին գրանցվել է ընկեցիկ երեխաների հայտնաբերման 3 դեպք՝ 2-ը` 2022 թվականին, 1-ը՝ 2023 թվականին. բոլոր 3 դեպքերում երեխաները որդեգրվել են»,-պարզաբանել է գերատեսչությունը։
Նախարարությունից ավելացրել են, որ վերջին 5 տարում հայտնաբերված ընկեցիկ երեխաների մահվան դեպք չի արձանագրվել։