Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ-ն ԴԺՀ-ում վերահսկողության տակ է վերցրել Մաքսիմիլյանովկան․ ՊՆ

Բնակավայրը վերահսկողության տակ է վերցրել «Հարավային» զորախումբը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի ԶՈւ ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ-ի Մաքսիմիլյանովկա բնակավայրը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
««Հարավային» զորախմբի ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Մաքսիմիլյանովկա բնակավայրը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։