Օրյոլի մարզում ուկրաինական հինգ անօդաչու թռչող սարք է ոչնչացվել

Ոչնչացվել են ինքնաթիռատիպ ԱԹՍ-եր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. ՀՕՊ միջոցներն Օրյոլի մարզում ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի ևս հինգ անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Հոկտեմբերի 17-ին՝ Մոսկվայի ժամանակով 16:40-ից մինչև 17:30-ն ընկած ժամանակահատվածում, կանխվել է Կիևի ռեժիմի՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա օդային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը: ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով Օրյոլի մարզի տարածքում ոչնչացվել է ուկրաինական հինգ անօդաչու թռչող սարք», - ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ տարածքները, մասնավորապես ՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը: