Մոլդովայի դեմ դիվերսիա է իրականացվում. նախկին վարչապետը` ԵՄ երկրների մասին

Վասիլի Տարլև
Նախագահի թեկնածուն քննադատել է գործող իշխանությունների` Ռուսաստանի և ԱՊՀ-ի հետ տնտեսական կապերի խզմանն ուղղված քաղաքականությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Եվրոպական երկրները Մոլդովային ստիպում են խզել տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ, այնինչ իրենք իրենց ապրանքները վաճառում են ռուսական շուկայում։ Այս հայտարարությունն արել է երկրի նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Վասիլի Տարլևը` դա անվանելով դիվերսիա Մոլդովայի դեմ։
«Ռուսական շուկայից Մոլդովայի դուրս գալը դիվերսիա է, ռազմավարական և մարտավարական սխալ։ Ռուսական շուկան ամենամեծն էր մեր մատակարարումների համար։ Հիմա այնտեղ դժվար է մի շիշ մոլդովական գինի գտնել, բայց վաճառում են ֆրանսիական, իտալական, գերմանական, չեխական գինիներ` այն երկրների խմիչքը, որոնք կռվում են Ռուսաստանի հետ և Մոլդովային ստիպում են խզել հարաբերությունները նրա հետ։ Նրանք խաբել են մեզ, որպեսզի մենք դուրս գանք շուկայից, և իրենք են գրավել այն»,-ասել է քաղաքական գործիչը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Նա հիշեցրել է, որ Եվրամիության շուկան մեծ է, բայց հագեցած, և այնտեղ ծանոթ չեն մոլդովական ապրանքներին։ Այդ իսկ պատճառով երկիրը չպետք է հրաժարվի իրացման պատմական շուկաներից։
«Եվրոպական շուկան փոքր ծավալներ է վերցնում, որոնք անհամեմատելի են հարյուրավոր, հազարավոր դեկալիտր գինու, միլիոնավոր շշերի հետ, որոնք մենք վաճառել ենք ԱՊՀ շուկայում։ Ուստի ես կարծում եմ, որ դա ռազմավարական, մարտավարական, քաղաքական, տնտեսական սխալ է։ Դա դիվերսիա է Մոլդովայի պետության դեմ»,- ընդգծել է Տարլևը։
Հիշեցնենք` ռուս–մոլդովական հարաբերությունները վատթարացան 2020 թվականի վերջին` նախագահ Մայա Սանդուի ընտրվելուց հետո, որը եվրոպամետ քաղաքականություն է վարում: Մոսկվան շարունակում է կոչ անել Քիշնևին հաշվի առնել քաղաքացիների շահերը և չխոչընդոտել Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը: ՌԴ ԱԳՆ-ն Մոլդովայի իշխանություններին նաև խորհուրդ է տվել դադարեցնել հակառուսական հռետորաբանությունը և հայտարարել է, որ պատրաստ է պահպանել երկրների միջև բարեկամական կապերը։
ՌԴ–ում 10 հազար քվեաթերթիկ կա Մոլդովայի կես միլիոն քաղաքացու համար. ՌԴ ԱԳՆ