Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Մոսկվա

Այս տարի արդեն երկու անգամ ՌԴ մայրաքաղաքում անցկացված խորհրդի նիստերը նախագահել է Մհեր Գրիգորյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հոկտեմբերի 17-19-ը գործուղվում է Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկությունը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքէջում։
Ըստ ՀՀ վարչապետի որոշման՝ փոխվարչապետը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին։
Հիշեցնենք, որ մայիսին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը նախագահում էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա նախագահությամբ նախորդ նիստը կայացել էր հունվարի 26-ին։