Հավելյալ 25 մլն դրամ կհատկացվի ՀՀ վարչապետի և նախագահի այցելությունների համար. որոշում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Վահագն Խաչատուրյանը
2024 թ. բյուջեով ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության համար նախատեսված էր ավելի քան 51 մլն դրամ, որն ամբողջությամբ սպառվել է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. 2024 թ. պետական բյուջեով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հավելյալ 25 մլն դրամ կհատկացվի պատշաճ կազմակերպելու և ապահովելու ՀՀ վարչապետի և նախագահի՝ առաջիկայում նախատեսվող օտարերկրյա պետություններ այցելությունները: Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«ՀՀ նախագահի և վարչապետի, երբեմն նաև փոխվարչապետի օտարերկյա պետություններ այցերի աճով պայմանավորված աճել է նաև պետական արարողակարգի ծառայության աշխատակիցների գործուղումների քանակը, որի հետևանքով 2024 թ. ՀՀ պետական բյուջեով գործուղումների գծով նախատեսված գումարները չեն բավականացրել»,– ասված է որոշման մեջ:
Նշենք, որ 2024 թ. բյուջեով ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությանը նախատեսված էր ավելի քան 51 մլն դրամ, որը ամբողջությամբ սպառվել է:
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Մոսկվա