Գազայում ոչնչացվել Է ՀԱՄԱՍ-ի ղեկավարը. աղբյուր

Նշվում է, որ Իսրայելն ունի Սինվարի ԴՆԹ-ի նմուշը, քանի որ նա նախկինում եղել է իսրայելական բանտում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Իսրայելական անվտանգության համակարգի աղբյուրը հաստատել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Յահյա Սինվարը ոչնչացվել է Գազայի հատվածում: Այս մասին հայտնում է Kan պետական հեռուստառադիոընկերությունը։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել էր, որ ստուգում է տեղեկությունն այն մասին, թե ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարը Գազայի հատվածում վերջին գործողություններից մեկի ընթացքում ոչնչացվել է:
Kan-ը հիշեցրել է, որ Իսրայելն ունի Սինվարի ԴՆԹ-ի նմուշը, քանի որ նա նախկինում գտնվում էր իսրայելական բանտում: Նմուշը թույլ կտա 100%-անոց հավանականությամբ ստուգել Իսրայելի կողմից ամենաշատ որոնվող ՀԱՄԱՍ-ի ղեկավարին վերացնելու լուրը։
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ ծավալի հրթիռային հարձակման է ենթարկվել։ Դրանից հետո ՀԱՄԱՍ-ի մարտիկները ներխուժել են սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա, վերցրել ավելի քան 200 պատանդ։
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսել է «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է հարվածներ նաև քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ: Իսրայելը հայտարարել է անկլավի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել են ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:
ՑԱԽԱԼ-ը հաստատել է, որ պաղեստինցի գեներալի եղբայրը սպանվել է Լիբանանում