ՍԴ-ի որոշումն իրավաչափ չէ․Օրբելյան

Sputnik
Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ փաստաբան Արամ Օրբելյանը պնդել է, որ Սահմանադրական դատարանն իրավունք չուներ նման որոշում կայացնելու, և այդ որոշումն իրավաչափ չէ։
«Սահմանադրական մարմինը» իրականացնում է մի գործընթաց, որի իրավունքը չունի, և դա կոչվում է պետական հեղաշրջում։ Դա քրեորեն պատժելի արարք է քրեական օրենսգրքի առնվազն 5-6 հոդվածով, հնարավոր է` նաև մեկ տասնյակ, որը պետք է արժանանա համապատասխան գնահատականի»․-փաստել է Օրբելյանը։