Սահմանադրությունն են ուզում հարմարեցնել ինչ-որ փաստաթղթի, որը պարտադրանքից բացի ուրիշ բան չունի.

Sputnik
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը հրավիրել է խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը քննարկելու թեմայով։
«Հակառակ պրոցեսն է՝ Սահմանադրությունն են ուզում հարմարեցնել ինչ-որ փաստաթղթի, որը պարտադրանքից բացի ուրիշ բան չունի»․-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ընդգծել է «Սրբազան» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նրա խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո բազմաթիվ աղետալի փաստաթղթեր են ստորագրվել և կնքվել` դրանցից մեկով Արցախն է հանձնվել, բայց ոչ մեկը չի բերվել Սահմանադրական դատարան կամ Ազգային ժողով, դրանք մեկ մարդու ստորագրությամբ են եղել։
«Ինչու է այս սահմանազատման գործընթացի կանոնակարգն անցնում այս ընթացակարգերով, որովհետև Փաշինյանն ուզում է բոլորին ներգրավել իր հանցանքի մեջ»․-նշել է սրբազանը։