Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Շատվան բնակավայրում գայլերը հոշոտել են գյուղի բնակիչ Մանվել Հակոբյանի ավելի քան 100 ոչխար և գառ։ Դեպքի մասին այսօր ժամը 06։30-ի սահմաններում ահազանգել է ինքը՝ Հակոբյանը։
Տուժողը նշել է, որ վարկով գնված 200-ից ավելի մայրացու ոչխար ու գառ է ունեցել, որից 100-ից ավելին հոշոտված են, մի քանիսը վիրավոր։
Իմ գործընկեր Արմինե Արմենակյանը կատարվածի մասին զրուցել է Շատվանի վարչական ղեկավար Արսեն Մինասյանի հետ։ Նրա խոսքով՝ եթե գյուղացիներից որևէ մեկը տեսներ՝ ոչխարների սպանդը կկանխվեր։