Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքից ազատված անձանցից մի քանիսը վերականգնվել են աշխատանքի․Սարգսյան

Sputnik
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրել է, որ մարզի Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքից ազատված անձանցից մի քանիսը վերականգնվել են աշխատանքի։
«Այդ առումով մարզպետարանը հանքը շահագործող ընկերության հետ մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել, որոշ աշխատակիցներ վերականգնվել են աշխատանքի»,-մանրամասնել է Սարգսյանը։
Սոթքի ոսկու հանքավայրը մինչև 2023 թվականի մայիս ամիսը շահագործվել է բաց եղանակով, սակայն արդյունահանումը դադարեցվել էր ադրբեջանական կողմի մշտական գնդակոծություններից հետո։ Արդյունքում հանքի 300-400 աշխատող կրճատվել էր։