Եթե «Արթկոսմեդում» հայտնաբերվեն խախտումներ, կդիտարկվի լիցենզիան կասեցնելու հարցը․Ավանեսյան

Sputnik
Հոկտեմբերի 8-ին մահացել էր «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում մի քանի պլաստիկ վիրահատության ենթարկված մի բուժառու։ Նշված կենտրոնում անցած մեկ տարվա ընթացքում սա մահվան երկրորդ դեպքն է։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցրել է, որ եթե համապատասխան տեսչական մարմինը «Արթկոսմեդում» հայտնաբերի խախտումներ, կդիտարկվի կենտրոնի լիցենզիան կասեցնելու կամ դադարեցնելու հարցը։