Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձի հնարավորություն եղել է ու հիմա էլ կա․ Զախարովա

Sputnik
«Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձի հնարավորություն եղել է ու հիմա էլ կա, և Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել այդ հարցում»,- երեկ հրավիրված ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Դիվանագետը նշել է, որ չի ցանկանում մեկնաբանել պաշտոնական Երևանի գործողությունները և այն, ինչ արվել է նրանց կողմից. այդ հարցը պետք է ուղղել Հայաստանի իշխանություններին:
Զախարովան միաժամանակ նշել է, որ ինքը ներկայացնում է մի երկրի արտաքին գործերի նախարարությունը, որը գիտի, թե ինչ է մարդկանց հայրենի վայրերից զրկվելը։