ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել է Վլադիմիր Զելենսկու ներկայացրած «հաղթանակի պլանը»՝ այն անվանելով կարգախոսների չկապակցված շարք։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Դա ոչ թե ծրագիր է, այլ կարգախոսների չկապակցված ամբողջություն, արյունոտ փրփուր` նեոնացիստ մարդասպանի շուրթերին»,- հայտարարել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:
Նա նաև նշել է, որ ներկայացված պլանը բաղկացած է հինգ կետից, որտեղ կրկին հնչում են Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու կոչեր: Զելենսկու կարծիքով՝ դա պետք է ցույց տա գործընկերների վճռականությունը և գլոբալ անվտանգության համակարգում Ուկրաինային վերաբերող նրանց տեսլականը։
Ի պատասխան Զախարովան ընդգծել է, որ գործընկերներն արդեն ցույց են տվել իրենց վերաբերմունքը․ «Նրանք Ուկրաինային ու նրա բնակիչներին դագաղում են տեսնում»։