ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինական զորքերը Զապորոժիեի ատոմակայանի քաղաք–արբանյակ Էներգոդարը սկսել են գնդակոծել գրեթե ամեն օր։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է ԱԷԿ-ի հաղորդակցությունների գծով տնօրեն Եվգենյա Յաշինան։
«Էներգոդարի տարածքում ուկրաինական զինված ուժերի կողմից գրեթե ամեն օր հրետակոծություններ են իրականացվում»,- ասել է Յաշինան։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 15–ի երեկոյան ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Էներգոդարի վրա, երկու օդային թիրախ է խոցվել, ավերածություններ և տուժածներ չկան։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի հարևանությամբ։ Բլոկների և տեղադրված հզորության քանակով այն ամենամեծն է Եվրոպայում. կայանում կա վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 գիգավատ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերից կայանը գտնվում Է ՌԴ-ի վերահսկողության ներքո։ Կայանի բոլոր էներգաբլոկներն այս պահին գտնվում են «սառը անջատման» ռեժիմում և էլեկտրաէներգիա չեն արտադրում: