ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Թուրքիայի արևելքում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 7.46-ին Մալաթիա քաղաքից 46 կմ դեպի արևելք: Օջախը գտնվել է 9 կմ խորության վրա։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել: