Թրամփը զանգահարել է Google-ի ղեկավարին, քանի որ իր մասին «դրական նորություններ» չի գտել

Դոնալ Թրամփն ու Քամալա Հարիսը
Թրամփը չի հստակեցրել, թե կոնկրետ ում հետ և երբ է տեղի ունեցել այդ խոսակցությունը: 2015 թվականից Google-ի գործադիր տնօրենն է Սունդար Պիչաին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի- Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ և առաջիկա ընտրություններում հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիմել է Google-ի ղեկավարին՝ բողոքելով, որ չի կարողանում իր մասին դրական նորություններ գտնել ընկերության որոնողական համակարգում:
«Google-ը հսկայական հնարավորություններ ունի, և իմ նկատմամբ վատ է վերաբերվում, շատ վատ», - ասել Է Թրամփը Bloomberg-ին տված հարցազրույցում։
Նա պատմել է, որ մի անգամ զանգահարել է կորպորացիայի ղեկավարությանը՝ դժգոհություն հայտնելով, որ որոնման արդյունքներում իր վերջին հաջողությունները տեսանելի չեն:
«Ես ասացի, որ շատ լավ նորություններ ունեմ, բայց դրանք հնարավոր չէ գտնել դրանք Google-ում: Կարծում եմ՝ Google-ը կողմնակալ է, ինչպես և մեր կառավարությունը», - հավելել է քաղաքական գործիչը։
Թրամփը չի հստակեցրել, թե ում հետ և երբ է տեղի ունեցել այդ խոսակցությունը: 2015 թվականից Google-ի գործադիր տնօրենն է Սունդար Պիչաին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին․ Թրամփը կներկայացնի Հանրապետական կուսակցությունը, իսկ ԱՄՆ գործող փոխնախագահ Քամալա Հարիսը՝ Դեմոկրատականը: