ՇՀԿ–ն պատրաստ է դառնալ նոր բազմաբևեռ աշխարհի հզոր կենտրոն. Միշուստին

Միխայիլ Միշուստին
Ռուսաստանը կշարունակի ենթակառուցվածքների կառուցումը էներգետիկ ոլորտի համար՝ հիմնվելով 2023 թվականի հուլիսին ՇՀԿ երկրների ղեկավարների կողմից հաստատված ռազմավարության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) բոլոր հնարավորություններն ունի՝ դառնալու արդար բազմաբևեռ աշխարհի կենտրոններից մեկը։ Այս մասին Իսլմաբադում ՇՀԿ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Չինաստանը հույս ունի՝ ՀՀ–ն ակտիվորեն կմասնակցի ՇՀԿ շրջանակում համագործակցությանը. Մին Չեն
Նա ընդգծել է, որ միավորումը կարող է զգալի ներդրում ունենալ մասնակից երկրների և նրանց քաղաքացիների տնտեսական բարգավաճման գործում։
«Կարծում եմ, որ ՇՀԿ-ն բոլոր հնարավորություններն ունի` դառնալու արդար բազմաբևեռ աշխարհի հզոր կենտրոններից մեկը, որն այժմ ձևավորվում է», - ասել է Միշուստինը:
Նա նաև նշել է էներգետիկ անվտանգության հարցերում համակարգված մոտեցումների անհրաժեշտությունը՝ հիշեցնելով, որ ՇՀԿ երկրներն ունեն նավթի, բնական գազի և ածխի զգալի պաշարներ, ինչպես նաև էներգիայի ամենամեծ սպառողներն են։
«Համակարգված մոտեցումներ են պետք նաև էներգետիկ անվտանգության հարցերում։ Մեր երկրները էներգիայի և էներգակիրների` աշխարհի խոշորագույն սպառողներն են»,- հավելել է ՌԴ վարչապետը։
ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի խնդիրն է ամրապնդել անվտանգությունը եվրասիական մայրցամաքում
Ռուսաստանը, նրա խոսքով, կշարունակի ենթակառուցվածքների կառուցումը էներգետիկ ոլորտի համար՝ հիմնվելով 2023 թվականի հուլիսին ՇՀԿ երկրների ղեկավարների կողմից հաստատված ռազմավարության վրա։ Բացի այդ, վարչապետը կոչ է արել ընդլայնել երկրների միջև հումանիտար կապերը գիտության, մշակույթի, կրթության, առողջապահության, զբոսաշրջության և սպորտի ոլորտներում իրականացվող նախագծերի միջոցով։
Հիշեցնենք, որ ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001թվականին։ ՇՀԿ–ի անդամ են Բելառուսը, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։