Մեկ օրում Գազայի հատված է մտել մարդասիրական օգնություն տեղափոխող շուրջ 50 բեռնատար

Գազայի հատված
Մարդասիրական օգնությունն ուղարկել է Հորդանանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Մեկ օրում Գազայի հատվածի տարածք է մուտք գործել պարենամթերքով և դեղորայքով բեռնված շուրջ 50 բեռնատար: Այս մասին հայտնել է պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգողի գրասենյակը (COGAT), որը գործում է երկրի պաշտպանության նախարարությանը կից:

«Բեռնատարներն այսօր պարենամթերք, ջուր, դեղորայք և բնակարանային շինարարության համար նախատեսված սարքավորումներ են հասցրել Գազայի հատված։ Մարդասիրական օգնությունը տրամադրվել է Հորդանանի կողմից», - ասված է հաղորդագրության մեջ:

Իսրայելին բազմիցս մեղադրել են Գազայի հատված մարդասիրական բեռների առաքումը խոչընդոտելու և դրանց տեղափոխման համար խիստ սահմանափակումներ մտցնելու մեջ: Սակայն հրեական պետությունը հերքում է այդ հայտարարությունները՝ վստահեցնելով, որ մեկ տարվա ընթացքում պաղեստինյան անկլավի տարածք է ներմուծվել ավելի քան 900 հազար տոննա մարդասիրական օգնություն:
Ավելի քան 20 մարդ է մահացել Գազայում գտնվող դպրոցի վրա իսրայելական հարվածի հետևանքով